...
ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հանդես եկան ալերգիկ հիվանդությունների տարբեր դրսևորումներին նվիրված զեկույցներով
![ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հանդես եկան ալերգիկ հիվանդությունների տարբեր դրսևորումներին նվիրված զեկույցներով ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հանդես եկան ալերգիկ հիվանդությունների տարբեր դրսևորումներին նվիրված զեկույցներով](up/article/big/file_60898_1310944.jpg)
Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի երկրորդ օրը համալսարանական մասնագետների կողմից ներկայացվեց հինգ զեկույց՝ նվիրված ալերգիկ հիվանդությունների տարբեր դրսևորումներին, դրանց ախտորոշմանն ու բուժման ժամանակակից մեթոդներին:
Գիտաժողովի երկրորդ օրը մեկնարկեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի՝ «Դեղորայքային ալերգիա, պրովակացիոն փորձեր» զեկույցով: Կարևորելով թեման՝ նա նշեց, որ ընտրված նյութը նպատակ ունի ներկայացնել դեղերի կողմանակի ազդեցության և դեղերի նկատմամբ գերզգայունության միջև տարբերությունը, բացահայտել այն դեղամիջոցները, որոնք առավել հաճախ են առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, ցույց տալ դեղորայքային գերզգայունության առավել ծանր մաշկային դրսևորումները:
ԵՊԲՀ ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ասիստենտ, ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը հանդես եկավ «Ալերգիկ ռինիտ, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները», «Բրոնխիալ ասթմա, ախտորոշման և բուժման նոր թարմացումները» թեմաներով զեկույցներով: Գիտաժողովին հաջորդաբար ելույթ ունեցան նույն ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանը՝ «Ատոպիկ դերմատիտ», իսկ դոցենտ Զարուհի Կալիկյանը՝ «Սննդային ալերգիաներ» զեկույցներով:
Հիշեցնենք, որ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հիմնախնդիրների վերհանմանը նվիրված Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան գիտաժողովը, որը մեկնարկել էր մայիսի 16-ին, նախատեսված է ալերգոլոգների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, թոքաբանների, քիթ-կոկորդ-ականջաբանների, ինֆեկցիոնիստների, մաշկաբանների ու մանկաբույժների համար, որին մասնակցում են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից, Գերմանիայից և Իրանից:
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYy5i3ke' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403